«1-2 կրակոց եւ Բաքու-Ջեյհան նավթամուղը չէր լինի» - Mediamax.am

2680 դիտում

«1-2 կրակոց եւ Բաքու-Ջեյհան նավթամուղը չէր լինի»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մեկնաբանել է Թուրքիայի պնդումներն այն մասին, որ Հայաստանն իբր թիրախավորում է միջազգային նշանակության նավթամուղերն ու գազամուղները Ադրբեջանում:

«Եթե հայերը մտադրություն ունենային հարվածել նավթամուղի, որը Բաքվից գնում է Ջեյհան, ինչո՞ւ նրանք դա չարեցին 20 տարի առաջ, երբ այն կառուցման գործընթացում էր: Մեկ կամ երկու կրակոց, և այդ նավթամուղը երբեք էլ այդտեղ չէր լինի: 20 տարի առաջ կրակելով՝ նրանք թույլ չէին տա Ադրբեջանին Թուրքիայի միջոցով միջազգային հանրությանը վաճառել միլիարդավոր դոլարների նավթ ու օգտագործել այդ գումարն իրենց բանակն ուժեղացնելու, ողջ աշխարհից զենքեր գնելու ու հիմա էլ հայերի դեմ կրակելու համար», - ասել է Արմեն Սարգսյանը՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե մենք ցանկանայինք կրակել գազատարի վրա, մենք դա 20 տարի առաջ կանեինք: Թուրքիան կարող է ձևացնել և հայտարարել, թե PKK զինյալներ կան, թե հայերը ցանկանում են հարվածել գազատարներին: Այդ ամենը պարզապես արդարացումներ են, որպեսզի իրենց ուժեղ ներկայությունն ապահովեն Ադրբեջանում», - ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին