Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ մասնակցել քաղաքի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ «Մարտակերտը պետք է վերականգնի իր երբեմնի փառքը, եւ հայրենիքից դուրս ապրող հազարավոր մարտակերտցիներ վերադառնան իրենց հարազատ օջախները»:
«Հայրենի հողում ապրելն ու արարելը, հայրենիքը պաշտպանելն ու զարգացնելն ամենակարեւոր առաքելությունն է հայ մարդու համար: Բոլորիս պարտքն է՝ անել հնարավորն այս ուղղությամբ»,- նշել է Բակո Սահակյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: