ՀՀ դեսպանը կոչ է արել դատապարտել Բաքվի բարբարոսությունները - Mediamax.am

6453 դիտում

ՀՀ դեսպանը կոչ է արել դատապարտել Բաքվի բարբարոսությունները


Արման Կիրակոսյանը
Արման Կիրակոսյանը

Լուսանկարը` ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը կազմակերպության Մշտական Խորհրդի նիստում հանդես է եկել հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին լայնածավալ հարձակման ընթացքում ադրբեջանական ուժերի կանխամտածված թիրախ են դարձել քաղաքացիական բնակավայրերը եւ խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաներն ու ծերերը:

 

ՀՀ դեսպանը նշել է, որ զինվորականներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը եւ Քյարամ Սլոյանը գլխատվել էին ադրբեջանցի զինվորականների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը բնորոշ ոճով, ինչպես նաեւ խոշտանգված են եղել վերադարձված հայ զինծառայողների մարմինները:

 

Արման Կիրակոսյանն ընդգծել է, որ նման բարբարոսական արարքները հակասում են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերին եւ միջազգային կոնվենցիաներին:

 

Դեսպանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բացել են քրեական գործեր՝ հետաքննելու համար իրականացված ջարդերի բոլոր հանգամանքները:

 

Արման Կիրակոսյանը կարեւորել է կատարված հանցանքների դատապարտումը եւ դրանց իրականացնողներին պատասխանատվության ենթարկումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին