Պուտինն ու Փաշինյանը կարող են հանդիպել «կարճաժամկետ հեռանկարում» - Mediamax.am

1893 դիտում

Պուտինն ու Փաշինյանը կարող են հանդիպել «կարճաժամկետ հեռանկարում»


Լուսանկարը` axios.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան ընթացիկ հարցերը քննարկել անձնական հանդիպման ժամանակ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվայում մտավախություն չկա, որ Երեւանը կպահանջի ռուսական ռազմակայանի դուրսբերումը Հայաստանից, Կրեմլի խոսնակն ասել է. «Այդ մասին որեւէ ազդանշան չի եղել»։

 

«Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս եւ, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին