GRECO. ՀՀ կառավարությանն անհրաժեշտ է ավելի ուժեղ հաշվետվողականություն - Mediamax.am

1411 դիտում

GRECO. ՀՀ կառավարությանն անհրաժեշտ է ավելի ուժեղ հաշվետվողականություն


Լուսանկարը` https://acb.gov.ge/


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) կոչ է անում Հասաստանին ավելի ուժեղ վերահսկողություն եւ հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում եւ ոստիկանությունում:

GRECO-ն այսօր հրապարակել է զեկույց, որում Հայաստանին կոչ է անում շարունակել ջանքերը` կանխելու կոռուպցիան բարձրագույն գործադիր գործառույթներ ունեցող անձանց եւ ոստիկանության շրջանում:

 

GRECO-ն նշում է՝ անհարկի ազդեցության ռիսկերը կանխելու համար Հայաստանի կառավարությանն անհրաժեշտ է հաշվետվողականության ավելի ուժեղ համակարգ։

 

«Բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի եւ նախորդ ռեժիմների հետ կապ ունեցող կլեպտոկրատական ցանցերի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար մի շարք լայնածավալ հետաքննություններ են ընթանում, սակայն մինչ օրս դատավճիռ չի կայացվել»,- ասված է զեկույցում:

 

Ինչ վերաբերում է ոստիկանությանը, GRECO-ն նշում է, որ «այն չունի էթիկայի լավ զարգացած ենթակառուցվածք. այն չունի ոչ հատուկ հակակոռուպցիոն քաղաքականություն/ռազմավարություն, ոչ էլ սեփական վարքագծի կանոնագիրք եւ առ այսօր չի իրականացվել ռիսկերի գնահատում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին