Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա - Mediamax.am

1599 դիտում

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա, որը երկու երկրների միջեւ 2023թ. նոյեմբերին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին բարձր մակարդակի այցն է։

Այցի մեկնարկին Ռիյադում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի կրթության նախարար Յուսուֆ բին Աբդալլահ Ալ-Բանյանի հետ։

 

ԱԳՆ-ից հայտնում են, որ նրանք գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ ձեւավորվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։

 

Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության մեջ բարձր տեխնոլոգիաների եւ նորարարությունների, երիտասարդության ներուժի արդյունավետ կիրառման միջոցով ոլորտի՝ ժամանակակից պահանջներին համահունչ զարգացումն ապահովելու կարեւորությանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Թումո» ստեղծարար կենտրոնի գործունեության միջոցով ընձեռնվող հնարավորություններն ու արդեն իսկ ձեւավորված միջազգային համագործակցությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին