Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել առկա խնդիրները - Mediamax.am

3140 դիտում

Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել առկա խնդիրները


Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Մոսկվան ակնկալում է՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններում առկա բարդ հարցերը կլուծվեն երկխոսության միջոցով»։

«Տեսանելի ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան անձամբ քննարկել երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ բոլոր հարցերը: Բացի այդ, երկխոսություններ են ընթանում աշխատանքային մակարդակով եւ, իհարկե, ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր դժվար պահերը, որոնք վերջերս են ի հայտ եկել, կլուծվեն երկխոսության շրջանակում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

 

Նրա խոսքով՝ «Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների կարեւորությունը դժվար է գերագնահատել, Երեւանը Մոսկվայի մերձավոր գործընկերն է»:

 

«Հայաստանը մեր մտերիմ գործընկերն է, մեր դաշնակիցը, երկիր, որի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն բազմաթիվ ձեւաչափեր՝ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ այլն, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները, հումանիտար հարաբերությունները, որոնց կարեւորությունը դժվար է գերագնահատել»,- նշել է Դմիտրի Պեսկովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին