Փաշինյան. Պատմական ՀՀ-ՌԴ հարաբերություններից անցնում ենք իրական ՀՀ-ՌԴ հարաբերությունների - Mediamax.am

Փետրվար 18, 2026
3974 դիտում

Փաշինյան. Պատմական ՀՀ-ՌԴ հարաբերություններից անցնում ենք իրական ՀՀ-ՌԴ հարաբերությունների


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում»:

«Բայց դրանց կարեւորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է գերագնահատել: Մենք, իսկապես, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել։ Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու համար։ Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են:

 

Մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլեւ այն պատճառով, որ գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է եւ կա մեր հարաբերություններում»,- Ազգային ժողովում կառավարության 2023-ի կատարողականը ներկայացնելիս ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ կարեւոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում եւ ինչու.

 

«Պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-ՌԴ հարաբերությունների։ Դա երբեմն նույնքան ցավոտ է, որքան ցավոտ է մեր ներքին տրանսֆորմացիան պատմական Հայաստանից իրական Հայաստան»:




Մեր ընտրանին