Վրաստանը կարող է շեղվել եվրոպական ուղուց, պնդում է ԱՄՆ-ը - Mediamax.am

2696 դիտում

Վրաստանը կարող է շեղվել եվրոպական ուղուց, պնդում է ԱՄՆ-ը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերն այսօր ասել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են «վրացական խորհրդարանում նախորդ տարվա «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի հիման վրա ստեղծված նոր օրինագծի ներկայացմամբ»։

«Օրինագիծը վտանգ է ներկայացնում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնց աշխատանքը հեշտացնում է Վրաստանի հասարակ քաղաքացիների կյանքն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը եւ սոցիալական աջակցությունը: Դա խաթարում է Վրաստանի հավատարմությունը եվրաատլանտյան ինտեգրմանը եւ վտանգ ստեղծում, որ Վրաստան կարող է շեղվել իր եվրոպական ուղուց:

 

Մենք այս մտահոգությունները հստակ հայտնել ենք Վրաստանի կառավարությանը»,- ասել է Միլերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին