Փաշինյան. «ԵԱՏՄ-ն չպետք է ունենա աշխարհաքաղաքական օրակարգ» - Mediamax.am

5640 դիտում

Փաշինյան. «ԵԱՏՄ-ն չպետք է ունենա աշխարհաքաղաքական օրակարգ»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ «ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական եւ, առավել եւս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»։

«Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել եւ հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն եւ նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։ Առեւտրի եւ ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող եւ չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի», - ասել է Փաշինյանը՝ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

 

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից ստանձնում է նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին