Փաշինյան. Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքը - Mediamax.am

3332 դիտում

Փաշինյան. Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, իսկ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։

 

«Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետեւանքով ԼՂ հայերն արդեն 5 ամիս շրջափակման մեջ են եւ ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում:

 

Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո կենսական է.

 

«Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով՝ ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին