Ջեյք Սալիվան․ «ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում» - Mediamax.am

2166 դիտում

Ջեյք Սալիվան․ «ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում»


Լուսանկարը` japantimes.com


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում առաջընթացի մասին։

Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո։

 

«Ուրախ եմ Սպիտակ տանը ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին եւ Ջեյհուն Բայրամովին։

 

Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում եւ խրախուսում շարունակական երկխոսությունը»,- գրել է Ջեյք Սալիվանը։

 

Նրա խոսքով, «կայուն եւ արդար համաձայնագիրն առանցքային բանալի կլինի երկու երկրների եւ տարածաշրջանի հնարավորությունները բացելու համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին