Զախարովա. ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «տապալել են «ազնիվ միջնորդ» հանդիսանալու հայտերը - Mediamax.am

3683 դիտում

Զախարովա. ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «տապալել են «ազնիվ միջնորդ» հանդիսանալու հայտերը


Լուսանկարը` Reuters


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է որ, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «տապալել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում «ազնիվ միջնորդի» դերում հանդես գալու «հայտերը»»։

«Ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերների փորձերը՝ համոզել բոլորին, որ իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, հերքվում են իրենց կանոնավոր հակառուսական հայտարարություններով: Դրանք ամենեւին չեն վկայում կառուցողական աշխատանքի կամ «ազնիվ միջնորդի» դերակատարության մասին:

 

Նման հայտարարություններն ավելի են ամրապնդում մեր այն զգացողությունը, որ Վաշինգտոնի եւ Փարիզի իրական ձգտումները պատեհապաշտական են եւ քաղաքականացված՝ ուղղված Ռուսաստանի դիրքերը խարխլելուն։ Տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի մասին մտահոգությունն ակնհայտորեն նրանց ծրագրերում տեղ չունի»,-ասել է Զախարովան ապրիլի 27-ին կայացած ճեպազրույցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին