Փաշինյանն ու Միշելը մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի շուրջ - Mediamax.am

4249 դիտում

Փաշինյանն ու Միշելը մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի շուրջ


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարեւորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետեւողական ջանքերը:

Կառավարությունից հայտնել են, որ նրանք այսօր կայացած հեռախոսազրույցում քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել վերջին զարգացումների, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ։

 

Հայաստանի վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույց էին ունեցել նաեւ մարտի 25-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին