8 մեջբերում Նիկոլայ Պատրուշեւի հարցազրույցից - Mediamax.am

6112 դիտում

8 մեջբերում Նիկոլայ Պատրուշեւի հարցազրույցից


Լուսանկարը` REUTERS


Մարտի 27-ին «Ռոսիյսկայա գազետա»-ն հարցազրույց է հրապարակել  Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ, որի առիթը մարտի 28-ին մեկնարկող ամերիկյան վարչակազմի կողմից կազմակերպված «Ժողովրդավարության գագաթնաժողովն» էր։

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 մեջբերում Նիկոլայ Պատրուշեւի հետ հարցազրույցից:

 

1.    Երեսպաշտորեն խոսելով ընտրության ազատության մասին՝ ԱՄՆ-ն, որն ինքն իրեն հռչակել է աշխարհի գլխավոր բռնապետ, իրականում պարզապես ծաղրելու է այն երկրներին, որտեղ հենց իրենց կողմից ոտնահարվում են ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը։

 

2.    Նրանց մոտ ժողովրդավարությունը պարզապես պետական համակարգի գեղեցիկ ճակատն է, որը կոչված է քողարկելու շարքային ամերիկացիների իրավունքների անտեսումը։ Յուրաքանչյուր ոք, ով ուշադիր ուսումնասիրել է Միացյալ Նահանգների իրավական եւ հասարակական-քաղաքական համակարգը, այդ երկրում խոսքի եւ կամարտահայտության ազատության մասին պատրանքներ չունեն:

 

3.    Առնվազն 1945 թվականից ի վեր, գլոբալ մասշտաբով լարվածության ցանկացած աճի աղբյուրը ԱՄՆ իշխանությունների՝ աշխարհում իրենց առաջատար դերը պահպանելու անսանձ ցանկությունն է։

 

4.    Հիշենք, թե ինչպես էին նույն անգլոսաքսերը 1930-ականներին կերակրում նացիստներին՝ հույս ունենալով նրանց ուղղորդել Խորհրդային Միության դեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ֆինանսական եւ աշխարհաքաղաքական դիվիդենտներ վաստակելով՝ Վաշինգտոնն ու Լոնդոնն այսօր կրկին անձնատուր են լինում նացիզմին եւ ֆաշիզմին։

 

5.    Եվրամիության փլուզումը հեռու չէ: Բնականաբար, եվրոպացիները չեն հանդուրժի այդ վերազգային վերնաշենքը, որը ոչ միայն իրեն չի արդարացնում, այլեւ Հին աշխարհին մղում է մեր երկրի հետ բացահայտ հակամարտության։

 

6.    Դեռ Սառը պատերազմի տարիներին Պենտագոնը ԽՍՀՄ-ի կողմից ամենափոքր վտանգի դեպքում պատրաստ էր Եվրոպան վերածել ռադիոակտիվ անապատի։ Դժվար թե ինչ-որ բան փոխված լինի ամերիկացի ռազմավարների մտքերում։

 

7.    ԱՄՆ-ը տիրում է Եվրոպայում՝ անտեսելով այն փաստը, որ մայրցամաքի առաջատար դերը պատմականորեն վերապահված էր Ռուսաստանին։ 19-րդ դարում՝ Ռուսական կայսրությանը, 20-րդ դարում՝ Խորհրդային Միությանը։ Այդպես է լինելու նաեւ 21-րդ դարում։

 

8.    Ռուսաստանը իրեն օգնության համար դիմած ցանկացած ժողովրդի ինքնիշխանության եւ պետականության պատմական պաշտպանն է: Այն առնվազն երկու անգամ փրկել է Միացյալ Նահանգները՝ Անկախության պատերազմի եւ Քաղաքացիական պատերազմի ժամանակ: Սակայն կարծում եմ, որ այս անգամ նպատակահարմար չէ Միացյալ Նահանգներին օգնել պահպանել իրենց ամբողջականությունը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին