ՀԱՊԿ-ը պատրաստ է «կանգնել Հայաստանի թիկունքին» - Mediamax.am

1844 դիտում

ՀԱՊԿ-ը պատրաստ է «կանգնել Հայաստանի թիկունքին»


Լուսանկարը` sputnik.kz


Երեւան։ Մեդիամաքս։ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովն այսօր ասել է, որ Հայաստանի որոշումը իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին իր իրավունքն է։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, գեներալ-գնդապետ Սիդորովը նշել է.

 

«Դա ցանկացած պետության իրավունքն է։ Այս կամ այն իրավիճակում կարող են լրացուցիչ հրավիրել, առաջարկել տեղափոխել այլ տարածք»։

 

«Եթե իրավիճակը հանկարծ պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների ներգրավում, ապա փորձը կա, նաեւ մշակվել են որոշակի ծրագրեր։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն կանգնել իրենց դաշնակցի թիկունքին»,- հավելել է Միացյալ շտաբի պետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին