ԱՄՆ ու Թուրքիան որոշել են ուժեղացնել համագործակցությունը Կովկասում - Mediamax.am

2396 դիտում

ԱՄՆ ու Թուրքիան որոշել են ուժեղացնել համագործակցությունը Կովկասում


Լուսանկարը` aksam.com.tr


Երեւան։ Մեդիամաքս։ Միացյալ Նահանգներն ու Թուրքիան որոշել են ուժեղացնել համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղությունն առաջ տանելու նպատակով:

Այդ մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլուտ Չավուշօղլուն՝ Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի հերթական հանդիպման արդյունքներով:

 

«Պետքարտուղար Բլինքենն ու նախարար Չավուշօղլուն պայմանավորվեցին ուժեղացնել համակարգումն ու համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղությունն առաջ տանելու նպատակով», - ասված է հայտարարության մեջ:

 

Հանդես գալով հանդիպմանը նախորդած համատեղ ճեպազրույցում՝ Չավուշօղլուն ասել էր, որ իրավիճակը Կովկասում իրենց օրակարգի հարցերից մեկն է:

 

Էնթոնի Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմը «կարեւոր միջոց է համագործակցությունը խորացնելու, ինչպես նաեւ մարտահրավերներն ու խնդիրները հաղթահարելու համար»:

 

«Մենք սերտ դաշնակիցներ եւ գործընկերներ ենք: Դի չի նշանակում, որ մենք տարաձայնություններ չենք ունենում, բայց երբ դրանք լինում են, մենք աշխատում ենք հաղթահարել դրանք հենց դաշնակցային եւ գործընկերային ոգով», - ասել է Բլինքենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին