Մոսկվան կշարունակի երկխոսել Երեւանի հետ «բարդ հարցերի շուրջ» - Mediamax.am

907 դիտում

Մոսկվան կշարունակի երկխոսել Երեւանի հետ «բարդ հարցերի շուրջ»


Լուսանկարը` spbdnevnik.ru


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ ՀԱՊԿ-ը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշման մանրամասները՝ կապված ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելու Երեւանի մերժման հետ:

«Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է: Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե 2023 թվականին Հայաստանը չի պատրաստվում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել:

 

Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի Երեւանի հետ երկխոսությունը բարդ հարցերի շուրջ:

 

«Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերի շուրջ, որոնք այժմ շատ բարդ են»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին