Ռիքերը Երեւանում քննարկելու է բանակցություններին ԱՄՆ աջակցության հարցերը - Mediamax.am

1760 դիտում

Ռիքերը Երեւանում քննարկելու է բանակցություններին ԱՄՆ աջակցության հարցերը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս։ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ից 4-ը նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

«Քննարկվելու է Միացյալ Նահանգների աջակցությունը տեւական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում:

 

Նախքան Հայաստան ժամանելը Ֆիլիպ Ռիքերը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին