Փաշինյան. «Մեզ համար կարեւոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը» - Mediamax.am

2374 դիտում

Փաշինյան. «Մեզ համար կարեւոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սոչիում ասել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ապաշրջափակել Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունները:

«Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն պաշտոնական Հայաստանի ենթակայության տակ»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ ԼՂ հարցում Երեւանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունների հաստատման ռուսական նախագծով առաջարկված մոտեցումները։

 

«Հայաստանի համար կարեւոր է նաեւ Ռուսաստանի հստակ դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին նշել է, որ «Բաքվի եւ Երեւանի միջեւ հակամարտությունը երկար տարիներ շարունակվում է եւ ինչ-որ ժամանակ պետք է վերջ տալ»:

 

«Ես գիտեմ, որ դուք դրա համար քաղաքական կամք ունեք: Մենք ամեն կերպ աջակցում ենք դրան»,- ասել է ՌԴ նախագահը:

 

«Անհրաժեշտ է համաձայնության գալ այս բոլոր հարցերի շուրջ։ Մենք միշտ ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է ու դաշնակիցը»,- ասել է ՌԴ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին