ԱԳ փոխնախարար. ԵՄ-ից այսօր տեխնիկական խումբ կժամանի Հայաստան - Mediamax.am

2461 դիտում

ԱԳ փոխնախարար. ԵՄ-ից այսօր տեխնիկական խումբ կժամանի Հայաստան


Պարույր Հովհաննիսյանը
Պարույր Հովհաննիսյանը

Լուսանկարը` https://factor.am/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել է, որ այսօր Եվրոպական միությունից Հայաստան տեխնիկական խումբ կժամանի:

«Նրանք գալու են քննարկելու եւ վերլուծելու հայ-ադրբեջանական սահմանին առաքելության տեղակայման վայրերի հարցերը եւ չափանիշները, համաձայն որոնց էլ պետք է տեղակայվի ԵՄ փաստահավաք առաքելությունը»,- ասել է ԱԳ փոխնախարարը:

 

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ հայկական կողմը բաց է բոլոր այն առաջարկների համար, որոնք «կամրապնդեն մեր անվտանգությունը, որպեսզի խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»:

 

«Արեւմուտքից կան ջանքեր, որպեսզի աջակցեն երկու կողմերին գալ ընդհանուր հաշտարարի»,- ասել է Պարույր Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին