ԱՄՆ-ը ողջունում է ԵՄ դիտորդական առաքելության մասին որոշումը - Mediamax.am

4545 դիտում

ԱՄՆ-ը ողջունում է ԵՄ դիտորդական առաքելության մասին որոշումը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ը կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կնպաստի կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելն ասել է, որ «մեզ ոգեւորում է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը եւ մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի ղեկավարի ջանքերը»։

 

«Մասնավորապես, ողջունում ենք առաջընթացը տարածաշրջան ԵՄ դիտորդական առաքելություն գործուղելու հարցում։ Այս առաքելությունը կողմերի միջեւ վստահություն ձեւավորելու ներուժ ունի եւ կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններին»,- ասել է Պատելը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին