Միրզոյանի եւ Բայրամովի հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ եւ ԵՄ դիվանագետները - Mediamax.am

1841 դիտում

Միրզոյանի եւ Բայրամովի հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ եւ ԵՄ դիվանագետները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 2-ին Ժնեւում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը կմասնակցի Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:

Այդ մասին The Washington Post-ին հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, նշելով, որ Ժնեւ կժամանի նաեւ Եվրոպական Միության ներկայացուցիչը:

 

Լիլիթ Մակունցն ասել է, որ ԱՄՆ նախագահի Ջեք Սալիվանի միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայացած Արմեն Գրիգորյանի եւ Հիքմեթ Հաջիեւի հանդիպման արդյունքում կազմվել է «ճանապարհային քարտեզ», որի հաջորդ քայլը Ժնեւի հանդիպումն է:

 

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ասել էր.

 

«Չնայած Ադրբեջանի սադրանքներին` հայկական կողմը հոկտեմբերի 2-ին Ժնեւում  կմասնակցի հանդիպմանը: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե Հայաստանը փորձում է ձախողել բանակցությունները, անհիմն են: Հայաստանը կառուցողական է, նպատակ ունի հասնել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության եւ նույնն ակնկալում է նաեւ Ադրբեջանից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին