Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 2-ին Ժնեւում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը կմասնակցի Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:
Այդ մասին The Washington Post-ին հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, նշելով, որ Ժնեւ կժամանի նաեւ Եվրոպական Միության ներկայացուցիչը:
Լիլիթ Մակունցն ասել է, որ ԱՄՆ նախագահի Ջեք Սալիվանի միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայացած Արմեն Գրիգորյանի եւ Հիքմեթ Հաջիեւի հանդիպման արդյունքում կազմվել է «ճանապարհային քարտեզ», որի հաջորդ քայլը Ժնեւի հանդիպումն է:
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ասել էր.
«Չնայած Ադրբեջանի սադրանքներին` հայկական կողմը հոկտեմբերի 2-ին Ժնեւում կմասնակցի հանդիպմանը: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե Հայաստանը փորձում է ձախողել բանակցությունները, անհիմն են: Հայաստանը կառուցողական է, նպատակ ունի հասնել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության եւ նույնն ակնկալում է նաեւ Ադրբեջանից»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: