Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է Արցախում իրավիճակի սրումը - Mediamax.am

1028 դիտում

Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է Արցախում իրավիճակի սրումը


Լուսանկարը` time.com


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Արցախում իրավիճակի սրումը։

«Քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը, ընդգծվել է եռակողմ համաձայնագրի բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

 

Նա նաեւ նշել է, որ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակով եւ զսպվածության կոչ է անում կողմերին։

 

«Մենք շատ ուշադիր հետեւում ենք։ Բնականաբար, մտահոգված ենք, որ իրավիճակը սրվել է։ Կողմերին զսպվածության, իսկ գլխավորը՝ եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման կոչ ենք անում»,- նշել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին