Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Արցախում իրավիճակի սրումը։
«Քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը, ընդգծվել է եռակողմ համաձայնագրի բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նաեւ նշել է, որ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակով եւ զսպվածության կոչ է անում կողմերին։
«Մենք շատ ուշադիր հետեւում ենք։ Բնականաբար, մտահոգված ենք, որ իրավիճակը սրվել է։ Կողմերին զսպվածության, իսկ գլխավորը՝ եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման կոչ ենք անում»,- նշել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: