Երեւան: Մեդիամաքս: ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսով քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի հարցեր։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ը Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստմանը, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։
Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ 2020թ․ նոյեմբերի 9-ի եւ 2021թ․ հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ շեշտադրելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերը։
Անդրադարձ է եղել նաեւ Ռուսաստանի աջակցությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: