Ալիեւը Էրդողանին տեղեկացրել է Բրյուսելի պայմանավորվածությունների մասին - Mediamax.am

2714 դիտում

Ալիեւը Էրդողանին տեղեկացրել է Բրյուսելի պայմանավորվածությունների մասին


Լուսանկարը` armeniasputnik.am


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է ապրիլի 6-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի եւ Շառլ Միշելի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։

 

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Իլհամ Ալիեւը դրական է գնահատել հանդիպման արդյունքները։

«Ալիեւը նշել է, որ բանակցությունների արդյունքներով ձեռք է բերվել աշխատանքային խումբ ստեղծելու մասին պայմանավորվածություն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար՝ հիմնվելով Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վրա, որոնք ներառում են տարածքային ամբողջականության ճանաչումը եւ տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարումը։ Էրդողանն իր հերթին գոհունակություն է հայտնել ձեռք բերված արդյունքների կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին