Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը» - Mediamax.am

1912 դիտում

Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի խորհրդարանն այսօր հաստատել է «Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը»։

Փաստաթուղթը ստորագրվել էր 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

 

Հռչակագիրը, մասնավորապես, նախատեսում է Բաքվի եւ Անկարայի կողմից «ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան փոխօգնության տրամադրում կողմերից մեկին՝ երրորդ պետության կամ պետությունների կողմից անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության դեմ սպառնալիքների կամ ագրեսիայի դեպքում» ։

 

«Օգնության ծավալն ու ձեւը անհապաղ քննարկումների միջոցով որոշելուց հետո որոշում կկայացվի համատեղ միջոցառումների համար պաշտպանական կարիքները բավարարելու, եւ կկազմակերպվի զինված ուժերի ուժային եւ հրամանատարական կառույցների համակարգված գործունեությունը»,- ասվում է հռչակագրում։

 

Բացի այդ, փաստաթղթի կետերից մեկը նախատեսում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ։

 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սամեդ Սեիդովն այսօր ասել է, որ հռչակագիրը պետք է դիտարկել որպես «կարեւորագույն փաստաթուղթ՝ ուղղված տարածաշրջանում ի հայտ եկած նոր իրողությունների պաշտպանությանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին