Արա Այվազյան. ԱԳՆ-ը պետք է պաշտպանի մեր ինքնիշխանությունը - Mediamax.am

3132 դիտում

Արա Այվազյան. ԱԳՆ-ը պետք է պաշտպանի մեր ինքնիշխանությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ԱԳՆ անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպմանն ասել է՝ «երբ ստանձնեցի այս պաշտոնը, հայտարարեցի, որ դիվանագիտությունը պարտված չէ, եւ մինչեւ այսօր էլ պնդում եմ, որ մեր դիվանագիտությունը պարտված չէ»:

«Կարծում եմ`մեր միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանը պարտված չէ, Արցախը պարտված չէ, հայությունը պարտված չէ։ Մեր թշնամիները նույնպես դա հասկացել են»,- նշել է նա:

 

Արա Այվազյանն ասել է, որ պաշտոնը թողնելու որոշումը շատ դժվարությամբ է ընդունել:

 

«Երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, եւ իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբեւիցե որեւէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային եւ պետական շահի դեմ են եղել»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին