Հայաստանն ու Ռուսաստանը դեմ են քվեարկել Սիրիային վերաբերող բանաձեւին - Mediamax.am

2081 դիտում

Հայաստանն ու Ռուսաստանը դեմ են քվեարկել Սիրիային վերաբերող բանաձեւին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը դեմ է քվեարկել Սիրիայի վերաբերյալ բանաձեւին, որն ընդունվել է մարտի 24-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում` Մեծ Բրիտանիայի, ԵՄ երկրների, Թուրքիայի, Հորդանանի, Քաթարի և Քուվեյթի նախաձեռնությամբ:

Բանաձեւին դեմ են քվեարկել նաեւ Ռուսաստանը, Բոլիվիան, Վենեսուելան, Չինաստանը եւ Կուբան:

 

Փաստաթղթին աջակցել են Մարդու իրավունքների խորհրդի անդամ 47 երկրներից 27-ը, այդ թվում ՝ Ուկրաինան: 14 պետություն ձեռնպահ է մնացել, այդ թվում ՝ Ուզբեկստանը, Հնդկաստանը եւ Պակիստանը:

 

Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչ Դմիտրի Վորոբյովն ասել է, որ բանաձեւը «չափազանց կողմնակալ է, կառուցված է չհիմնավորված շահարկումների եւ կեղծ դատողությունների վրա, խեղաթյուրում է իրականությունը եւ բացահայտորեն քաղաքականացված է»:

 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, բանաձեւը քննադատության եւ դատապարտման հիմնական թիրախ է ընտրել Սիրիայի իշխանություններին:

 

Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բանաձեւում «բացակայում է ահաբեկչության դեմ պայքարի հրամայականը եւ այդպիսով աղավաղվում է Սիրիայում տեղի ունեցած ողբերգության իրական պատճառը»: Բացի այդ, նշել է նա, անտեսվել է Սիրիայի տարածքի մի մասի օտարերկրյա օկուպացիան եւ բնական պաշարների թալանի թեման:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին