Արա Այվազյան. Թուրքիան շրջափակում կիրառելու պատճառ այլեւս չունի - Mediamax.am

1589 դիտում

Արա Այվազյան. Թուրքիան շրջափակում կիրառելու պատճառ այլեւս չունի


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր անդրադարձել է Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններին ու ասել, որ ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է տալիս։

«Մենք մի կողմից տեսնում ենք նման դրսեւորումներ, մյուս կողմից՝ Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ։ Դիվանագիտության մեջ ընդունված է այդ ճանապարհով ուղերձներ հասցնել, բայց, կարծում եմ, ժամանակն է, որ մենք ուղղորդվենք գործողություններով։ Վստահ եմ, որ Թուրքիան՝ միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի։ Սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախի ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով եւ Թուրքիան այլեւս պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»,- Ազգային Ժողովում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱԳ նախարարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին