Այվազյանն արձագանքել է Զարիֆի՝ Բաքվում արված հայտարարություններին - Mediamax.am

3370 դիտում

Այվազյանն արձագանքել է Զարիֆի՝ Բաքվում արված հայտարարություններին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր անուղղակի արձագանքել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հայտարարություններին, որոնք նա արել էր Բաքվում հունվարի 24-ին:

ԱԳՆ հաղորդման համաձայն, այսօր Երեւանում իրանցի պաշտոնակցի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Արա Այվազյանը, մասնավորապես, ասել է.

 

«Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տեւական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:

 

Իրանը տարածաշրջանում կարեւոր երկիր է, եւ մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարեւանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ եւս շեշտել, որ միայն հարատեւ եւ բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ եւ պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ զարգացման առաջմղման համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին