«Զորավարժությունները չեն վկայում խաղաղ մտադրությունների մասին» - Mediamax.am

2071 դիտում

«Զորավարժությունները չեն վկայում խաղաղ մտադրությունների մասին»


Աննա Նաղդալյանը
Աննա Նաղդալյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ «ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ»:

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ «եթե խաղաղությունը երկարատեւ լինի, Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»։

 

Պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը վերաբերող PanARMENIAN.Net-ի հարցին՝ թե հայկական կողմը պատրա՞ստ է «հարաբերությունները կարգավորելու», Աննա Նաղդալյանն ասել է.

 

«Չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որեւէ ձեւով չեն ամրապնդվում գործողություններով: Ավելին, դրանք հակասում են միմյանց: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձեւավորման համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին