Արմեն Ղեւոնդյանը նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար - Mediamax.am

2691 դիտում

Արմեն Ղեւոնդյանը նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Ղեւոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:

2018 թվականի օգոստոսից Արմեն Ղեւոնդյանը զբաղեցնում էր Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

 

Նորանշանակ փոխնախարարը ԱԳՆ համակարգում աշխատում է 2001 թվականից, ղեկավարել է ԱՊՀ երկրների եւ կառույցների հետ համագործակցության վարչությունը, աշխատել է Մոսկվայում ՀՀ դեսպանությունում:

 

Մեդիամաքսի տեղեկություններով, Արմեն Ղեւոնդյանը պատասխանատու է լինելու Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին