ԱԳՆ խոսնակ․Միջազգային հանրությունն անվերապահորեն աջակցում է մեզ - Mediamax.am

1537 դիտում

ԱԳՆ խոսնակ․Միջազգային հանրությունն անվերապահորեն աջակցում է մեզ


Աննա Նաղդալյանը
Աննա Նաղդալյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ասել է, որ հայկական կողմն ունի միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումն ու տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը։

Աննա Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու վարչապետը հեռախոսազրույցներ են ունեցել միջազգային գործընկերների հետ։

 

«Հեռախոսազրույցները շարունակական կապ են միջազգային հանրության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու թե տեղում տիրող իրադրությունը, թե ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանի ապակայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու դրանց վտանգները։ Մշտական կապ է պահպանվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ»,- ասել է ԱԳՆ խոսնակը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին