ՌԴ-ն Հայաստանի հետ համագործակցում է միջազգային 7 հարթակներում - Mediamax.am

4118 դիտում

ՌԴ-ն Հայաստանի հետ համագործակցում է միջազգային 7 հարթակներում


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը Հայաստանի հետ համագործակցում է միջազգային 7 հարթակներում, ինչը ռեկորդային թիվ է:

ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ, այդ մասին այսօր խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Նա ավելացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի երկրի հետ համագործակցության այդքան հատման կետեր չունի, որքան Հայաստանի հետ: 

 

Կոնստանտին Կոսաչովն արձանագրել է հայ գործընկերների հետ ունեցած համագործակցության բարձր մակարդակը: Նա ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից եւ խորհրդարանի կազմի փոփոխությունից հետո աշխատանքները շարունակվել են առանց դադարների, ինչը վկայում է միասնական օրակարգով աշխատելու փոխադարձ հետաքրքրվածության մասին:

 

Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների առանցքային ուղղությունը միջխորհրդարանական համագործակցությունն է, որտեղ առանձնացրել է երեք հարթակ՝ խորհրդարանական հանձնաժողովների համագործակցությունը, մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը եւ արդյունավետ համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: 

 

ԱԺ նախագահն ընդգծել է, որ այդ հարթակներում ծագող խնդիրներն անհրաժեշտ է լուծել համատեղ ջանքերով, նաեւ նշել է, որ ակնկալում են ռուս գործընկերների աջակցությունը՝ մի քանի մարմիններում Հայաստանի առաջադրած թեկնածուների ընտրության հարցում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին