Հայաստանը դեմ է քվեարկել Ուկրաինայի առաջարկած բանաձեւին - Mediamax.am

3201 դիտում

Հայաստանը դեմ է քվեարկել Ուկրաինայի առաջարկած բանաձեւին


Լուսանկարը` www.middleeastmonitor.com


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի առաջարկած «Ղրիմի եւ Ազովի ու Սեւ ծովերի ռազմականացման խնդրի վերաբերյալ» բանաձեւի ընդունմանը:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ բանաձեւին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 19 եւ ձեռնպահ՝ 66 պետություն:

 

Ռուսաստանից բացի, դեմ էին քվեարկել Բելառուսը, Հայաստանը, Ղրղըզստանը, Կուբան, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան, Ֆիլիպինները, Մյանման, Լաոսը, Զիմբաբվեն, Կամբոջան, Սուդանը եւ Բուրունդին:

 

Բանաձեւում, մասնավորապես, ասվում է. «Ղրիմում Ռուսաստանի զորքերի առկայությունը խախտում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ խաթարում է հարեւան երկրների եւ եվրոպական տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին