ՄԱԿ-ում խոսվել է հետաքննության մեխանիզմի ներդրման մասին - Mediamax.am

1846 դիտում

ՄԱԿ-ում խոսվել է հետաքննության մեխանիզմի ներդրման մասին


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանակից շրջանների քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման վրա, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության եւ երեխաների շրջանում զոհերի եւ վիրավորների։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ՝ Մհեր Մարգարյանը «Երեխաները եւ զինված հակամարտությունները» թեմայով հանդիպմանն ընդգծել է, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը հնարավորություն կտար նվազեցնել քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին սպառնացող վտանգները, եւ դրա ներդրումից հրաժարվելը որեւէ արդարացում չունի։

 

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարեւորել է նաեւ հումանիտար կազմակերպությունների ազատ եւ անխափան մուտքը հակամարտությունների գոտիներ, ինչը կենսական նշանակություն ունի երեխաների պաշտպանությունն ապահովելու համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին