Բրյուսելում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական կապերը - Mediamax.am

3505 դիտում

Բրյուսելում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական կապերը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Բրյուսելում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, առաջիկա անելիքները: 

 

Զրուցակիցներն ընդգծել են ԱՄՆ կողմից շարունակական աջակցության կարեւորությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների իրականացման եւ միջազգային խաղաղության աջակցության գործողություններին մասնակցելու համար փոխգործունակ կարողությունների ստեղծման ոլորտներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին