Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը եւ երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը:
«Դուք հայ ժողովրդի կողմից սպասված եւ ցանկալի հյուր եք, եւ մենք լիահույս ենք, որ Ձեր առաջին պաշտոնական այցը նոր ոգի եւ շունչ կհաղորդի մեր համագործակցությանը: Հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքերից, եւ հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա՝ 1992 թվականին մենք ձեւավորեցինք միջպետական հարաբերություններ: 25 տարի անց ես շատ ուրախ եմ փաստել, որ այս ժամանակահատվածում չի եղել մի հանգամանք, որ մթագնի մեր հարաբերությունները: Մենք շնորհակալ ենք Իրանի ղեկավարությանը մեր հարաբերությունների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար: Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ եւ ազնիվ մեր հարաբերություններում եւ պատրաստ ենք այդպես էլ շարունակել»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք Հայաստանը համարում ենք բարեկամ երկիր եւ ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել»,- ասել է Հասան Ռոհանին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: