Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ չի պատրաստվում «ետ քաշվել» հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևից, որը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչեց որպես Ցեղասպանություն:
«Խորհրդարանում Քրիստոնյա-դեմոկրատների ղեկավար Ֆոլկեր Կաուդերը իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մերկելի հետ խոսել է այդ թեմայով: Մերկելը ընդգծել է, որ ինքը Բունդեսթագի քվեարկության նախորդած
կուսակցության ժողովին քվեարկել է այդ բանաձեւի օգտին, չնայած ներկա չի գտնվել հունիսին խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությանը»,- հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ գերմանական Spiegel-ը տեղեկություն էր տարածել, որ Գերմանիայի կառավարությունը ծրագրում է «ետ քաշվել» Գերմանիայի Բունդեսթագի կողմից հունիսի 2-ին ընդունված բանաձևից:
«Փոխարենը Թուրքիան չեղյալ կհայտարարի Թուրքիայի արևելքում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազա գերմանացի խորհրդարանականների այցի նկատմամբ սահմանված արգելքը», - գրել էր Spiegel-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: