Լիտվան հետաքրքրված է ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ - Mediamax.am

1910 դիտում

Լիտվան հետաքրքրված է ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասել է, որ լիտվական կողմը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի տեղայնացմամբ։

Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական համագործակցության ամրապնդմանը եւ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, հաղորդում են նախարարությունից:

 

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է, որ արդեն փոխվել են նախադպրոցական կրթության, հանրակրթության մասին օրենքները, վերանայվում է Հանրակրթության պետական չափորոշիչը, շրջանառվում է բուհերի ու գիտության բնագավառները կարգավորող օրենքի նախագիծը, մշակման փուլում են ոլորտային ռազմավարությունները:

 

Լիտվայի դեսպանը հայտնել է, որ պատրաստ են աջակցել Հայաստանին բազմավեկտոր բարեփոխումների իրականացման ճանապարհին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին