Դավիթ Յանը կարող է վերանայել ՀՀ-ում նվիրատվությունների պլանները - Mediamax.am

11768 դիտում

Դավիթ Յանը կարող է վերանայել ՀՀ-ում նվիրատվությունների պլանները


Դավիթ Յանը
Դավիթ Յանը

Լուսանկարը` https://sk.ru


Երեւան: Մեդիամաքս: Ձեռներեց եւ ներդրող, «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը ասել է, որ կարող է վերանայել Հայաստանում կրթական ծրագրերին նվիրատվություններ անելու իր պլանները:

«Ինձ համար «Այբ» դպրոցը եւ կրթական հիմնադրամը դառնում են կյանքի գործ: Տիկնոջս՝ Ալյոնայի հետ, մեր բոլոր ազատ ֆինանսական միջոցները տալիս ենք «Այբին», եւ 2017-ին որոշում ենք կայացրել եւս 15-30 մլն դոլար նվիրաբերել Հայաստանում իրականացվող կրթական նախագծերին եւ «Այբին» մի քանի տարվա հեռանկարում:

 

Փոփոխությունների քամին, իշխանության փոխության ապահովումը, ժողովրդավարական արժեքները շատ մոտ են ինձ եւ Ալյոնային: Մենք մեծ հույսերով էինք հետեւում լուրերին, կարծիքներ փոխանակում ընկերների հետ: Այդ օրերին շփվել եմ իմ ընկեր Սերժ Թանգյանի հետ, երբ նա Հայաստան էր ժամանել ՝ սատարելու նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

Սակայն նորանշանակ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի անսպասելի մեկնաբանությունները խորապես զարմացրեցին մեզ բոլորիս:

 

Եթե Արայիկ Հարությունյանը չփոխի իր վերաբերմունքը «Այբին», մենք Այլոնայի հետ ստիպված կլինենք վերանայել հայաստանյան կրթական ծրագրերում նվիրատվություններ անելու բոլոր պլանները:

 

Մեծ հույս ունենք, որ կրթության նախարարը ուշադիր կուսումնասիրի Հայաստանի ամենանշանակալի կրթական նախագծերից մեկի ստեղծման պատմությունը եւ կփոխի իր տեսակետը»,- գրել է Դավիթ Յանը իր ֆեյսբուքյան էջում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին