Ադրբեջանական կողմից կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ - Mediamax.am

7688 դիտում

Ադրբեջանական կողմից կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Օգոստոսի 18-ի գիշերը ադրբեջանական կողմից դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձն Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։

ԱԱԾ-ից հայտնել են, որ փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։

 

«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առթիվ եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։

 

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության եւ/կամ ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

 

Ավելի վաղ Մեդիամաքսը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւան-Կապան ավիաչվերթով այցելել է Սյունիքի մարզ եւ ծանոթացել «Սյունիք» օդանավակայանի պայմաններին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին