Կանայք եւս կարող են կամավոր պարտադիր զինծառայություն անցնել - Mediamax.am

5839 դիտում

Կանայք եւս կարող են կամավոր պարտադիր զինծառայություն անցնել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ասել է, որ նախատեսվում է ներդնել իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգ:

«Իգական սեռի ներկայացուցիչների ծառայության ժամկետը կկազմի 6 ամիս: Ընտանեկան պայմաններից ելնելով՝ տարկետման հնարավորություն, ինչպես նաեւ վաղաժամկետ արձակում չի լինելու, սակայն նրանք մինչեւ զորակոչի օրն իրավունք ունեն հրաժարվել ծառայությունից»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Սուրեն Պապիկյանը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ «քննարկվում է երկրի եւ բանակի պատմության մեջ նոր էջ բացելու հարցը»:

 

«Սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու մեր հայեցակարգի շրջանակում ենք իրականացնում: Դա չի լինելու զբոսանք զորամասում, լինելու է նորմալ զինվորական ծառայություն:

 

Կլինեն ծառայողներ, որ կզորացրվեն 6 ամիս անց, կլինեն նաեւ մարդիկ, որ կցանկանան անցնել պրոֆեսիոնալ ծառայության եւ կհամալրեն մեր բանակը՝ անցնելով մարտական զինծառայության»,- մանրամասնել է նա:

 

Օրինագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Օրենքի կիրարկումը տեղի կունենա առաջիկա ձմեռային զորակոչի ժամանակ:

 

Լիարժեք ծառայության դեպքում իգական սեռի ներկայացուցիչները ծառայության ավարտին կստանան 1 մլն դրամ պատվովճար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին