Ադրբեջանը կրակել է Սոթքում հայկական դիրքերի ուղղությամբ - Mediamax.am

2002 դիտում

Ադրբեջանը կրակել է Սոթքում հայկական դիրքերի ուղղությամբ


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ապրիլի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ խախտել է հրադադարը:

«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

 

Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

 

ՊՆ փոխանցմամբ՝ ապրիլի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին