Փաշինյան. Ադրբեջանցի զինծառայողը վերադարձի ցանկություն չի հայտնել - Mediamax.am

2187 դիտում

Փաշինյան. Ադրբեջանցի զինծառայողը վերադարձի ցանկություն չի հայտնել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ասել է, որ ապրիլի 10-ին ՀՀ տարածքում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը «այս պահին վերադարձի ցանկություն չի հայտնել»:

 

«Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորն իր ծառայակցի հետ ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով:

 

Միջազգայնորեն ստանձնած մեր պարտավորություններով, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձեւերով չենք կարող նրան վերադարձնել: Գոնե այս պահին այդպիսի ցանկություն զինվորը չի հայտնել»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին