Հայաստանը դիրքային կորուստ չունի, հայտնում են ՊՆ-ից - Mediamax.am

1648 դիտում

Հայաստանը դիրքային կորուստ չունի, հայտնում են ՊՆ-ից


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գիշերվա ընթացքում Սյունիքի մարզի Տեղ համայնքում հակառակորդի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

ՊՆ փոխանցմամբ՝ ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմը դիրքային որեւէ կորուստ չունի:

 

Վիրավորում ստացած վեց զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր եւ ծայրահեղ ծանր:

 

ՊՆ-ն հրապարակել է նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների անունները՝

 

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)

Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)

Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)

Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին