Տեղ գյուղի ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է ականանետներ - Mediamax.am

2529 դիտում

Տեղ գյուղի ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է ականանետներ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Ժամը 17:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:

ՊՆ-ից հայտնել են, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:

 

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նախնական տվյալներով, հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին